Լրահոս
Սպորտ
23:40
26.10.24
397

Ցանկանում ենք Ինտեր Մայամին դարձնել աշխարհի խոշորագույն թիմերից մեկը. Մեսսի

Img default alt hy

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ամերիկյան ակումբի հավակնությունների մասին, որի կազմում հանդես է գալիս։

«Տիտղոսների նվաճումը կենսական նշանակություն ունի ակումբի զարգացման համար, հատկապես հաշվի առնելով, թե ինչպես է ձևավորվել մեր չեմպիոնական թիմը:

Հիանալի կլիներ հաղթել այն [MLS գավաթը] և շարունակել ոգևորությունը մեր ակումբի շուրջ: Մենք ցանկանում ենք շարունակել օգնել ակումբին զարգանալ: Մենք ցանկանում ենք ակումբը դարձնել MLS-ի և, հնարավորության դեպքում, աշխարհի խոշորագույն թիմերից մեկը»,- ​​Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Մեսսին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին տված հարցազրույցում։

Մեսսին «Ինտեր Մայամիին» միացել է 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։