Լրահոս
Հասարակական
16:00
24.01.26
114

Ծաղկաձորում ճանապարհի մերկասառույցի պատճառով 46-ամյա վարորդը «Toyota Vits»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտերի մեջ

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքում Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Արսեն Գ․-ն իր վարած «Toyota Vits» մակնիշ ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտերի մեջ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։