Լրահոս
Սպորտ
22:30
15.10.24
196

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

Img default alt hy

Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի  մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Մրցաշարի գործող չեմպիոն Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակիչում հաղթեց վրացի Լանա Բոլկվաձեին և դուրս գալով կիսաեզրափակիչ` ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։

Նշենք, որ հոկտեմբերի 16-ին կիսաեզրափակիչ դուրս գալու և մեդալ ապահովելու համար կպայքարեն տղաները։ Քառորդ եզրափակիչում Հայաստանն ունի 8 բռնցքամարտիկ։