Լրահոս
Սպորտ
22:00
31.10.24
207

Բռնցքամարտի Մ18 ԱԱ․ Անդրանիկ Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Img default alt hy

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր։

Մարտիրոսյանը 60 կգ քաշայինների կիսաեզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց Պուերտո Ռիկոն ներկայացնող բռնցքամարտիկին՝ դառնալով մ18 տարեկանների բռնցաքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 31 կիսաեզրափակիչի իրենց մենամարտեր կանցկացնեն նաև Էրիկ Առստամյանը (57 կգ) եւ Ռաֆայել Ներսիսյանը (63,5), փոխանցում է Armsport-ը։