Լրահոս
Քաղաքական
21:37
05.02.26
158

Բռնապետություն տանող խայտառակ քայլեր. ՔՊ-ն մերժել է քաղբանտարկյալների մասին հայտարարության նախագիծը

ՔՊ-ն հավանություն չի տվել քաղբանտարկյալների մասին «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծին: Այն այսօր Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողով էր տարել խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: Նախագծով առաջարկում են խորհրդարանին քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին  հայտարարություն ընդունել: