Լրահոս
Արցախ
10:00
14.04.23
238

Բռնապետ Ալիևը ասել է՝ Բալկանների տարբերակը լավ օրինակ է կովկասյան հակամարտության կարգավորման համար

Img default alt hy

Բռնապետ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիին ասել է, որ Բալկաններում ընդունված տարբերակը կարող է լավ օրինակ լինել նաև կովկասյան հակամարտությունների կարգավորման համար: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Զարմանալիորեն, նա ճիշտ է, քանի որ:

1. Կոսովոն ստացել է միջազգային ճանաչում, մասնակցություն, անվտանգության երաշխիքներ և մեծ աջակցություն։
2. Պատժվում են բռնապետներն ու պատերազմի հանցագործները։
3. Երկրների ղեկավարները ազնվորեն ձգտում էին կարգավորման/ խաղաղության և այլատյացության քաղաքականություն չէին վարում։

Ես ուզում եմ հավատալ, որ այս պարոն պացիֆիստն ու հումանիստը հենց այդ փաստարկներն են նկատի ունեցել»,- գրել է նա։