Լրահոս
Տարածաշրջան
23:00
25.04.23
181

«Բրահմոս». ռուս-հնդկական գերհզոր հրթիռը՝ միայն Ռուսաստանի և Հնդկաստանի բարեկամների համար

Հայ-հնդկական ռազմական համագործակցության ակտիվացման ֆոնին Նյու Դելին հայտարարել է մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ «Բրահմոս» հրթիռի նորագույն տարբերակի արտադրության մասին: Այս հրթիռները կարող է օգտագործել նաև մեր զինուժը: Դրանք համապատասխանում են համազարկային կրակի «Պինակա» ռեակտիվ համակարգերի չափանիշներին: Անցած տարվա հոկտեմբերին էր հնդկական կողմը հաստատել, որ Երևանը Պինակաների պատվեր է տվել: