Լրահոս
Աշխարհ
13:56
16.01.23
78

Բոսֆորն արգելափակվել է նավերի տեղաշարժի համար ծանղաղուտում խրված չորաբեռնատար նավի պատճառով

Img default alt hy

Բոսֆորի նեղուցում նավերի տեղաշարժը դադարեցվել է այն բանից հետո, երբ Ուկրաինայից Ստամբուլ մեկնող չորաբեռնատար նավը խրվել Է ծանծաղուտում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Anadolu գործակալությանը:

Ըստ Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչության՝ բեռնանավը ծանծաղուտում Է հայտնվել Ումուրյերի գյուղի շրջանում: «Միջադեպի կապակցությամբ Ստամբուլի նեղուցում դադարեցվել է նավերի տեղաշարժը, իրականացվում է փրկարարական գործողություն», - տեղեկացնում է գործակալությունը։