Լրահոս
Հասարակական
21:47
18.05.23
126

Բոլորս մեկ մարդու պես ժամը 22։00-ին լինենք Երևանի ը/ի դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ․ «Որդիների կանչ» ՀԿ

Img default alt hy

«Որդիների կանչ» ՀԿ-ն բոլորին ժամը 22։00 հրավիրում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայր, որտեղ քննվելու է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը։

«Հայրենակիցնե’ր, այսօր 22:00-ին ԲՈԼՈՐՍ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՊԵՍ լինում ենք ք Երևանի ը/ի դատարանի ՇԵՆԳԱՎԻԹ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ՝ Կոմիտասի պանթեոնին կից դատարանում։

Քննվելու է Գայանեին ձերբակալման բողոքը։

ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ։

ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԷԼ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՔԱՆԱԿԻ ԼԻՆԵՆՔ»,- նշված է ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ձերբակալվել է նախօրեին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։ Նա այժմ գտնվում է Ձերբակալվածներին պահելու վայրերում։