Լրահոս
Հայաստան
20:23
22.08.22
241

Բոլոր զոհերի մարմինները նույնականացվել են. ի՞նչ են ցույց տալիս «Սուրմալուի» տեսախցիկները

Չի բացառվում, որ «Սուրմալուի» տարածքում որոնվող վերջին քաղաքացու մարմինը մոխրացած լինի: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը այսօր լրագրողներին հայտնել է, որ որոնման տարածք գրեթե չի մնացել: 

Հավանական է, որ ևս մեկ օր Վանիկ Ամիրխանյանին փնտրեն փրկարարները ու եզրակացնեն՝ գտնվեց, թե չգտնվեց քաղաքացին: Առավոտյան հայտնի էր դարձել, որ արդեն մահացած ճանաչված 16 քաղաքացիների մարմիններն էլ նույնականացված են: