Լրահոս
Քաղաքական
22:45
24.03.23
165

«Բոբիկ մարդու խոսելաձև». Ալիևին ցիտող Փաշինյանը խճճվել է

Խաղաղության ենթադրյալ պայմանագրի շուրջ խոսակցությունները թեժ է պահում Հայաստանի իշխանությունը՝ անընդհատ գուժելով էսկալացիայի նոր վտանգի և ցեղասպանության սպառնալիքի մասին: Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի առավոտյան կառավարության նիստում հայտարարեց, որ «Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա», իսկ երեկոյան Թվիթերում վստահեցրեց, որ «նոր էսկալացիա չի լինելու»: Առաջին հայացքից հակասական այս մտքերը արտահայտելով՝ Փաշինյանը, կարծես, կրկին փորձում է հասկացնել, որ էսկալացիան հնարավոր է կանխել՝ ստորագրելով խաղաղության պայմանագիրը: