Լրահոս
Հայաստան
19:23
10.01.22
1 270

Բնակարանում հայտնաբերվել են մոր և որդու դիերը

Երեկ՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

«SHAMSHYAN.com»-ը հայտնում է, որ ժամը 10։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 61 խումբը կանչով մեկնել է Արտաշիսյան փողոցի 45/21 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են 2 դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են 72-ամյա Աիդա Բ-ի և 47-ամյա Արթուր Գ-ի դիերը։  

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին, մահվան պատճառը ցրտահարությունն է եղել։