Լրահոս
Հասարակական
19:35
05.01.23
154

BMW-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր` հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու բազալտե եզրաքարին, ապա առաջ ընթացել և բախվել ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և այդ պահին վթարի վայրով անցնող շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։

Վթարի փաստով Ա․ Մարդոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։