Լրահոս
Քաղաքական
12:15
20.08.22
123

Բիշքեկում առաջիկա օրերին հնարավոր է տեղի ունենա Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի վարչապետի հետ

Img default alt hy

Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Բիշքեկում առաջիկա օրերին հնարավոր է տեղի ունենա Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի վարչապետի հետ։ «Փաստինֆո»-ն հղում տալով հիշյալ աղբյուրներին գրում է․

«Օգոստոսի 25-ին կամ 26-ին Բիշքեկում կարող է տեղի ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը՝ հղում անելով մի շարք աղբյուրներից ստացած տեղեկատվությունը։

Նրա փոխանցմամբ՝ հանդիպմանը հնարավոր է քննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր»։

Մանրամասն՝ աղբյուրում։