Լրահոս
Աշխարհ
15:00
21.05.23
98

Բեռնատար գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերից

Անդրբայկալյան երկաթուղու Կուենգա-Պրիիսկովայա երկաթուղային գծում գիշերը ռելսերից դուրս են եկել բեռնատար գնացքի 13 վագոններ, որոնցից ութը շրջվել են։ Այս մասին կիրակի տելեգրամյան իր ալիքում հայտնել է երկրամասի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Սերգեյկինը։ 

Կադրերում երևում է, թե ինչպես են մասնագետներն աշխատում երկաթուղու մի հատվածում՝ գնացքների երթևեկությունը վերականգնելու համար։ 

Միաժամանակ, Ռուսաստանի ԱԻՆ Անդրբայկալյան երկրամասի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը հայտնել է, որ 11 վագոն դուրս է եկել ռելսերից։ Հետևանքները վերացնելու համար ուղարկվել է 4 վերականգնման գնացք, ինչպես նաև 157 մարդ և 25 միավոր տեխնիկա։