Լրահոս
Հասարակական
14:40
19.11.22
89

Բենզասղոցով 20-ից ավելի ծառ էր կտրել․ տղամարդը ձերբակալվել է

Img default alt hy

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, ըստ որի՝ կտրել էին Կարբի համայնքում գտնվող հողամասերից մեկի պտղատու ծառերը։

Հաղորդումից կարճ ժամանակ անց Աշտարակի քրեական հետախույզները ձերբակալեցին ու բաժին բերեցին Կարբիում բնակվող 52-ամյա մի տղամարդու։ Պարզվել է, որ նա բենզասղոցով 20-ից ավելի ծառ էր կտրել։

Բենզասղոցն ու փայտանյութը հայտնաբերվել են։

Դեպքի հանգամանքները պարզվում են։