Լրահոս
Սպորտ
19:59
05.01.23
119

Բենուա Բադյաշիլը տեղափոխվեց Չելսի

Img default alt hy

«Մոնակոյի» կենտրոնական պաշտպան Բենուա Բադյաշիլը պաշտոնապես դարձավ «Չելսիի» ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբը։ Պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2029 թվականի ամառ։

ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ 21-ամյա ֆրանսիացու համար լոնդոնցիները 38 մլն եվրո են վճարել։ Բանակցությունները շարունակվել են դեկտեմբերի ողջ երկրորդ կեսի ընթացքում, իսկ հունվարի առաջին օրերին խաղացողը հաջող բուժզննում է անցել, ապա պայմանագիր կնքել ակումբի հետ։

Բադյաշիլը «Մոնակոյի» կազմում հանդես է եկել վերջին 4 մրցաշրջանների ընթացքում։

Աղբյուր  ArmSport.am