Լրահոս
Քաղաքական
17:07
16.01.23
99

ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել Քրիստինե Մկոյանը

Img default alt hy

2023 թվականի հունվարի 16-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է։
Նիստի օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:

Ինչպես տեղեկացնում են ԲԴԽ-ից, քվեարկության արդյունքներով 162 կողմ և 35 դեմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանը։