Լրահոս
Քաղաքական
20:27
19.08.22
114

ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանի օգնականը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

Img default alt hy

ԲԴԽ անդամի օգնականը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ անհայտ անձը մտել է իր աշխատասենյակ և համակարգչից փորձել մուտք գործել իր էլեկտրոնային հասցե, ինչը չի ստացվել։

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ոստիկանությունից՝ հավելելով, որ նախաքննություն է կատարվում։ 

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խոսքը ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանի օգնական Ա. Հ.-ի մասին է։