Լրահոս
Հասարակական
13:07
22.05.23
132

Բազմաթիվ կարմիր ու սև բերետավորներ՝ կառավարության շենքի մոտ. նստացույցը շարունակվում է

Առավոտյան 12 ավտոբուսով բազմաթիվ ոստիկաններ՝ կարմիր, սև բերետավորներ ու պարեկներ են բերվել կառավարության շենքի մոտ, որտեղ երրորդ օրն է նստացույց են անում զոհված զինծառայողների ծնողները: 

Նրանք պահանջում են ազատ արձակել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին: Շաբաթ օրը դատավոր Ժորա Չիչոյանը մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Տիկին Գայանեին Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, մեղադրում է իրեն առևանգելու փորձի համար: Չիչոյանի որոշումը փաստաբաններն այսօր բողոքարկելու են վերաքննիչ քրեական դատարան: