Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:35
30.03.23
74

Բայրամովն Իսրայելում բողոքել է Հայաստանից

Ադրբեջանի արտգործնախարարի կարծիքով՝ Հայաստանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունն ու գործունեությունը: Պաշտոնական այցով Իսրայելում գտնվող Ջեյհուն Բայրամովը այս մասին ասել է   Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին:

Բայրամովը վստահեցրել է, թե Ադրբեջանը վճռական է տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու հարցում, նաև  հանձնառու է կազմակերպել  հայկական ծագում ունեցող բնակիչների վերաինտեգրման գործընթացը: