Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:15
29.03.23
153

Բայդենը «դաս է տալիս», Փաշինյանը՝ «աչք չի փակում». օնլայն դժգոհություն՝ Ադրբեջանից

Սեպտեմբերյան մարտերի ժամանակ Ադրբեջանի առաջխաղացումը դիվանագիտալան խողովակներով կանխելու համար այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արևմուտքին: 

ԱՄՆ նախագահ Բայդենի՝ երկրորդ տարին կազմակերպած «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» ժամանակ Փաշինյանը ասել է, որ չի կարելի աչք փակել Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների ադրբեջանական փորձի վրա: Ի դեպ, ոչ Ադրբեջանի, ոչ  Թուրքիայի ղեկավարները չեն հրավիրվել այդ գագաթնաժողովին: