Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:30
14.10.22
106

Բայդենը բանակցություններ է պլանավորել Էր Ռիադի հետ նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԷՔ-ի որոշման պատճառով

Img default alt hy

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հաղորդել է, որ մտադիր Է Սաուդյան Արաբիայի հետ քննարկել նավթի արդյունահանման բաժնեչափերը կրճատելու ՕՊԷՔ-ի կողմից ընդունված որոշումը:

«Մենք պատրաստվում ենք խոսել նրանց հետ»,-Բայդենն ասել Է ամերիկացի լրագրողներին, պատասխանելով նավթի արդյունահանումը կրճատելու վերաբերյալ որոշման ֆոնին Վաշինգտոնի և Էր Ռիադի հարաբերությունների հարցին: Բայենը չի ճշտել, թե ինչի մասին Է լինելու խոսքը՝ խորհուրդ տալով «հետևել նորություններին»:

Անցած շաբաթ պետությունները, որոնք մտնում են ՕՊԵՔ+ի համաձայնագրի մեջ, որոշում են ընդունել նվազեցնել նավթի արդյունահանումն օրական 2 միլիոն բարելով:

Դրանից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան Պիեռը հայտարարել Է, որ Բայդենը ճիշտ Է համարում Սաուդյան Արաբիայի նկատմամբ հարաբերությունների վերանայումը: Սաուդյան Արաբիայի ղեկավար Ֆեյսալ բեն Ֆարհանը հայտարարել Է, որ ՕՊԷՔ-ի որոշումը եղել Է տնտեսական, այլ ոչ թե քաղաքական:

ԱՄՆ-ը համաձայն չԷ Էր Ռիադի պնդումների հետ: ԱՄՆ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի կարծիքով, ՕՊԷՔ-ի որոշումը մեղմացնում Է հակառուսական պատժամիջոցները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: