Լրահոս
Հասարակական
11:27
30.10.25
1 181

Նոր մանրամասներ՝ բեռնատար գնացքի և «Volkswagen Tuareg»-ի բախման դեպքից

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, գնացքի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Լեռնապատ գյուղի վարչական տարածքում բախվել են բեռնատար գնացքն ու «Volkswagen Tuareg»-ը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարզային փրկարարական վարչության ծառայողներն ու Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: 
 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը մահացել է: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է գնացքավարի, ավտոմեքենայի վարորդի, մահացածի ու վիրավորի ինքնությունները: 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բեռնատար գնացքը մի քանի տոննա բենզին է տեղափոխելիս եղել: