Լրահոս
Հասարակական
19:00
23.08.22
107

Բախվել են Mazda-ն ու Honda-ն․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են Mazda և Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են ոկել երթևեկելի գոտուց։