Լրահոս
Հասարակական
19:15
12.10.24
744

Բախվել են «Chevrolet Niva»-ն ու «ՎԱԶ 21121»-ը. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Հրազդաբ քաղաքի Երևանյան և Հացագործների փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ  46-ամյա Սամսոն Հ.-ի վարած «ՎԱԶ 21121» մակնիշի և 59-ամյա Արտավազդ Մ.-ի վարած «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սամսոն Հ.-ն մարմնական վնասվածքներվո տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:  

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: