Լրահոս
Հասարակական
23:55
23.08.22
110

Բախվել են BMW-ն ու Opel Zafira-ն. մահացածին ու վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:20–ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Լանջիկի տարածքում բախվել են BMW և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղոմ մահացել է, մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն:

Մահացածին և 3 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները: