Լրահոս
Հասարակական
22:11
23.08.22
143

Բախվել են 38-ամյա վարորդների UAZ-ն ու ВАЗ 2121-ը

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:40–ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Դսեղ գյուղի խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 38-ամյա Գոռ Թումանյանի վարած UAZ մակնիշի և 38-ամյա Սերգեյ Երիցյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: