Լրահոս
Հասարակական
20:11
29.10.25
261

Բախման վտանգը մեծանում է Հովհաննավանքում. վեճ՝ եկեղեցու բանալիների շուրջ

Կարգալույծ որոշ քահանաներ Հայ առաքելական եկեղեցու ու կաթողիկոսի պաշտպանության դիրքերից են խոսել՝ քննադատելով իրենց երբեմնի հոգևոր եղբոր՝ Ստեփան Ասատրյանի խառնակչությունը: Նախկին քահանան փոխել է Հովհաննավանքի դռան փականները՝ դառնալով եկեղեցու դուռը բացող-փակողը: Մյուս քահանաներին նոր բանալիները չի տվել: Նրանք ստիպված այլ եկեղեցիներում են անցկացնում իրենց արարողությունները: Իսկ Հովհաննավաքնում այսօր էլ պսակադրության արարողություն է եղել՝ կարգալույծ քահանայի օրհնությամբ: