Լրահոս
Իրավական
22:15
01.11.25
358

Բաքվում հայ գերիների մեղադրանքները Հայաստանի դեմ հայցեր են դառնալու. դատաքննությունն ավարտվել է

Ամենօրյա ռեժիմով ձախողվում է Փաշինյանը, եթե, իհարկե, ճիշտ են նրա պնդումները, թե իր ամբողջ թիմը ամենօրյա ռեժիմով աշխատում է, որ Բաքվի բանտերից օր առաջ տուն գան հայ գերիները: Վաշինգտոնյան համաձայնագրերում նա գերիների մասին բառ չէր ամրագրել՝ հայտարարելով, թե մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումն է ուզում լուծել հարցը: Առայժմ հարցը լուծում է Ալիևը՝ իր ձևով: Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու մյուս գերիների շինծու դատաքննությունը: