Լրահոս
Իրավական
22:31
31.10.25
3 893

Բաքվում ավարտվել է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ դատական ֆարսը

Img default alt hy
arcaxi xekavarner baqu

Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, բացառությամբ Ռուբեն Վարդանյանի, և մյուս գերիների «դատավարությունը»։

Հաջորդ դատական նիստում, որը նախատեսված է նոյեմբերի 3-ին, կողմերը կներկայացնեն իրենց մեղադրանքները։

Դատարանի առաջ կանգնած է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։