Լրահոս
Քաղաքական
16:30
08.04.25
244

Բաքվի նպատակը խաղաղության պայմանագիրը չէ. բոցաշունչ ելո՞ւյթ, թե՞ դիվանագիտական պարտություն՝ ԵԽԽՎ-ում

Արցախցիների վերադարձի իրավունքի մասին կասկածներ չունի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին:  

ԵԽԽՎ լիագումար նիստում, անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին և նրանց նկատմամբ իրականացվող կեղծ դատավարություններին, հանձնակատարը նշել է, որ անհրաժեշտ է հոգ տանել տարածաշրջանում բոլորի իրավունքների մասին, նաև` ապահովել, որպեսզի նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, ազատ լինեն այդ հարցում։