Լրահոս
Քաղաքական
19:00
10.04.23
168

Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները զորավարժություններ են անցկացնում Ջրականի տարածքում․ Վարդան Ոսկանյան

Img default alt hy

Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները հրետանային զորավարժություններ են անցկացնում Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես բռնազավթված Ջրականի տարածքում։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաև նշել է. «Իրանի հետ սահմանի մոտակայքում բարբարոսների նման ագրեսիվ վարքագիծը ուղիղ սպառնալիք է Թեհրանի համար, ուստի Հայաստան-Իրան քաղաքակրթական դաշինքն է, որ կարող է համատեղ ջանքերով դուրս քշել այս բարբարոսներին  հայկական սրբազան հողի նաև այս բռնազավթված հատվածից և կրկին վերածելու այն հազարամյակների հայ-իրանական սահմանի խաղաղության և բարիդրացիության գոտում»։