Լրահոս
Քաղաքական
21:32
20.01.25
345

Բաքուն մահակ է դարձնում Երևանի լռությունը. ինչո՞ւ Արցախի ղեկավարները հայտնվեցին ադրբեջանական բանտում

 

Ավելի քան մեկ տարի է՝ Երևանը չի էլ փորձում Բաքվի հետ համաձայնության հասնել Ադրբեջանում դատվող հայերի ճակատագրի շուրջ: Ամեն անգամ նրանց այնտեղ գտնվելու նոր միֆեր են տարածվում ու նոր մեղավորներ կարգվում: Հիմա էլ իշխանությունը պնդում է՝ եթե 2023-ի հունիսի 19-ին Սոֆիայում հանդիպեին Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները, ապա իրադարձություններն այլ կերպ կզարգանային: Բայց այդ հանդիպումը չկայացավ, որովհետև արցախցի պաշտոնյաները լսեցին ընդդիմությանը ու չգնացին հանդիպման: Արցախի ընդդիմությունը հակառակն է պնդում: