Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:30
24.09.24
194

Բաքուն Երևանին կոչ է արել վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները

Img default alt hy

Բաքուն Երևանին կոչ է արել վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Ապագայի գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Հիմնվելով երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ կոչ ենք անում արագ քայլեր ձեռնարկել՝ վերացնելու մնացած խոչընդոտները և ընդգծել անհրաժեշտ քաղաքական կամքի և պատասխանատվության դրսևորման կարևորությունը:

Խաղաղության պայմանագրի գլխավոր խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունն է»,- նշել է նա: