Լրահոս
Քաղաքական
10:18
13.10.22
162

Բանակը բինտի ու պինցետի խնդիր ուներ. Նիկոլ Փաշինյանը խաբել է

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է․ «2019-ի մայիսի ութին (այդ օրն, ի դեպ, Շուշիի ազատագրման օրն է, ու հայ հասարակությունը դեռ եռատոն նշելու սիրտ ու տրամադրություն ուներ) այդ ժամանակ արդեն մեկ տարվա ստաժով վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին, նորից, երիցս, հերթական անգամ ու առանց հոգնելու խոսում էր իր թերևս ամենասիրելի թեմաներից մեկի՝ բանակում զինվորին «շապիկ, ներքնազգեստ» տալու մասին։ Փաստերից 13-րդը հետևյալն էր. «Ժամկետային զինծառայողներն այլևս ապահովված են բարձրորակ շապիկներով և կիսավարտիքներով։ Առաջիկայում էական փոփոխության կենթարկվի զինվորականներին տրվող հագուստի, կոշիկի որակը»,- նշում էր նա։

Օրերս, երբ արդեն ոչ թե մի քանի տասնյակ լրատվամիջոցների ու լրագրողների, այլ սոսկ Հանրային հեռուստաընկերության հարցերին էր պատասխանում, պարոն Փաշինյանը երիցս պնդեց՝ բանակը որևէ բանի կարիք չունի, բայց բոլորս էլ ՀՀ քաղաքացիներ ենք, բանակում մեր եղբայրները, զավակները, ընկերները, հայրերն ու հարազատներն են ծառայություն անցնում, որոնց հորդորով, խնդրանքով ու անգամ պարտադրանքով քլունգ էլ, բայ էլ, գուլպա ու շապիկ էլ մարդիկ ուղարկում են առաջնագիծ, դեռ չասած 2020-ի լայնամասշտաբ պատերազմի մասին, երբ զինվորական հոսպիտալներում անգամ լարանի, բինտի ու պինցետի խնդիր կար։ Փաշինյանի մեծամեծ պնդումները, թե բանակը որևէ բանի պակաս չունի, ոչ այլ ինչ է, քան պարզագույն սուտ։
Ի դեպ, առավել քան զավեշտալի, տարօրինակ ու անտրամաբանական է Փաշինյանի այն հրահանգը ԶՈւ հակահետախուզությանը, որ պետք է ստուգեն, թե բանակի համար փողոցում բահեր ու շապիկներ հավաքագրողներն իրականում ինչ են անում հավաքագրած ապրանքը։ Բանակը, փաստորեն, ամեն խաղ խաղացել էր, հիմա էլ իր՝ առանց այն էլ քիչ աշխատավարձից գումար տնտեսող ու զինվորի համար գուլպա գնող տատիկ-պապիկներով ու դրանք հավաքագրող երիտասարդներով պետք է զբաղվի։

Ինչպես հայտնի է, Եվրամիության դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար. այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը։ Նկատենք՝ Եվրամիությունը քաղաքացիական առաքելություն ունի այս պահին 11 երկրներում, այդ թվում՝ հարևան Վրաստանում, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո։ Սովորաբար պրակտիկա կա՝ առաքելության ժամանումը երկար չի տևում՝ մոտ երկու շաբաթ։ Ընդգծենք՝ քաղաքացիական առաքելության անդամները չեն կարող իրենք հատել սահմանը և պետք է տեղակայված մնան, դիտարկումներ անցկացնեն միայն այդ վայրում։ Դիցուք, մեր պարագայում առաքելության անդամները չեն կարող անցնել Ադրբեջան, քանի որ կարող են ենթարկվել ագրեսիայի կամ գերեվարվել, ինչպես ՀՀ քաղաքացիները։

Նրանք զինված չեն, հետևաբար չեն կարող այդ առումով ազդեցություն ունենալ, և նրանց առաքելությունը միայն միջնորդական է։ Օրինակ՝ եթե ինչ-որ խնդիր առաջանա, ապա նրանք կարող են զանգել ադրբեջանական կողմին և փորձել ընդհանուր հայտարարի հասնել, կարող են հենց սահմանին պարբերաբար հանդիպումներ կազմակերպել երկու կողմերի միջև։ Այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե ինքը կաշխատի առաքելության հետ այնքանով, որքանով կառնչվի Ադրբեջանին, չի խանգարելու աշխատանքին, քանի որ, այսպես, թե այնպես, նրանք տեղակայվելու են հենց ՀՀ սահմանին։

Առավոտից մինչև երեկո նրանք պետք է մշտադիտարկումներ անցկացնեն, եթե խախտումներ լինեն, արձանագրեն դրանք, ոչ ավելին։ Շատ կարևոր հարց է, թե որտեղ պետք է կանգնեն այդ դիտորդները։ Հայաստանը պետք է պահանջի, որ նրանք տեղակայվեն այն տարածքներում, որը եղել է մինչև 2021 թվականի մայիսի 12-ը, երբ ադրբեջանական զորքերը մտան ինքնիշխան ՀՀ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։