Լրահոս
Սպորտ
10:15
28.10.24
236

Բահրեյնում ընթացող դպրոցականների մարզական խաղերում հայ բռնցքամարտիկներն ապահովել են 4 մեդալ

Img default alt hy

Բահրեյնում ընթացող դպրոցականների մարզական խաղերում հայ բռնցքամարտիկներն ապահովել են 4 մեդալ։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

46 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, 60 կգ քաշային Տիգրան Մակիչյանը, 63 կգ քշայաին Սամվել Ասլանյանը և 67 կգ քաշային Հայկ Թադևոսյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ և ապահովել են առնվազն բրոնզե մեդալ։