Լրահոս
Քաղաքական
19:44
29.10.25
256

Բաղնիքում նկարվելուց ՔՊ-ականները չե՞ն վախենում. թեժ է եղել Ազգային ժողովում

Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերին առնչվող հաղորդումը դատախազությունն ուղարկել է քննչական կոմիտե: Ենթադրվում է, որ քննությունը պետք է պարզի, թե ով կամ ովքեր են խախտել քաղաքացու անձնական կյանքի գաղտնիությունը: Իշխանության ներկայացուցիչները հերքում են գաղտնի նկարահանումների հետ իրենց կապը, բայց միևնույն ժամանակ չեն մտահոգվում, որ իրենց դեմ էլ կարող են կոմպրոմատներ հավաքվել: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այդպիսի հայտարարություն է արել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: