Լրահոս
Միջազգային
10:17
10.02.22
451

Ազնավուրի երգի տակ սահադաշտ դուրս եկած գեղասահորդը՝ օլիմպիական խաղերի չեմպիոն

Img default alt hy

ԱՄՆ ներկայացուցիչ, գեղասահորդ Նաթան Չենը նվաճեց Պեկինի օլիմպիական խաղերում տղամարդկանց մենասահքի չեմպիոնի տիտղոսը։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ազատ ծրագրի համար նա ստացավ 218,63 միավոր, ընդհանուր 332,60 միավոր հավաքեց։ Ավելի վաղ կարճ ծրագրում Չենը համաշխարհային ռեկորդ էր սահմանել ու լավագույնը ճանաչվել:

Երկրորդ տեղը զբաղեցրեց ճապոնացի Ումա Կագեյաման (201,93 միավոր` ազատ ծրագրում, 310,05՝ ընդհանուր), բրոնզե մեդալակիր դարձավ նրա հայրենակից Սեմա Ունոն (187,10` ազատ ծրագրում, 293,00՝ ընդհանուր):

Ռուսաստանցիներից լավագույնը Եվգենի Սեմենենկոն էր (274,13), որն ութերորդ տեղը զբաղեցրեց:

Նաթան Չենը Պեկինի թիմային մրցաշարի շրջանակում մենասահորդ-տղամարդկանց կարճ ծրագիրը կատարել էր ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի «La Bohème» ստեղծագործության ներքո։