Լրահոս
Արցախ
20:51
13.10.22
130

ԱԺԲ-ի տեսակետը, թե կարևոր է Արցախում արևմտյան խաղաղապահ և հումանիտար ուժերի ներկայությունը, Արցախի ԱԺ նախագահը տեսանելի չի համարում

Img default alt hy

Հոկտեմբերի 13-ին  ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում Ազգային ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ, տեղեկացնում է Արցախի խորհրդարանի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել է հետպատերազմյան ստեղծված իրավիճակը։

Արցախի խորհրդարանի ղեկավարը շեշտել է համայն հայության՝ Արցախ- Հայաստան- Սփյուռք եռամիասնության միակամ դիրքորոշումը և  միասնաբար գործելու կարևորությունը։

Անդրադառնալով Արցախի ժողովրդի անվտանգության պահպանմանն  ու ապահովմանը՝ ԱԺ նախագահը  կարևորել և ընդգծել է ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելությունն ու դերակատարությունը։ Ժողովրդավարական բևեռի այն տեսակետը, որ Արցախի և արցախահայության անվտանգության համար կարևոր է Արցախում արևմտյան խաղաղապահ և հումանիտար ուժերի ներկայությունը, ԱԺ նախագահը տեսանելի չի համարում»,- նշված է հաղորդագրությունում։