Լրահոս
Քաղաքական
22:00
24.09.24
173

ԱԺ նախագահը Անդորրայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել է բազմոլորտ փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Img default alt hy

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը: Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանը կարևորել է նման այցերը` երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից:

ԱԺ նախագահն առաջարկել է նախաձեռնել երկու երկրների խորհրդարանների միջև ինստիտուցիոնալ համագործակցության զարգացում, մասնավորապես` արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև ակտիվ կապի հաստատում:

Ալեն Սիմոնյանը Անդորրայի իր պաշտոնակցին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու վերահաստատել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մեր երկրի հաստատակամությունը: