Լրահոս
Հասարակական
11:41
09.02.22
112

Աժ-ն ընդունել է զինծառայողի զոհվելու դեպքում փոխհատուցում ստացողների շրջանակն ընդլայնելու օրենքը

Img default alt hy

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որով պատգամավորն առաջարկում էր զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում, եթե բացակայում են զինծառայողի ծնողը, ամուսինը և զավակները, հատուցման շահառու հանդիսանան քույրը, եղբայրը, տատը կամ պապը:

Նախագծին «կողմ» է քվեարկել 92 պատգամավոր, «դեմ»՝ 0, «ձեռնպահ»՝ 0։

Ներկայացված նախագծով առաջարկվում էր ընդլայնել զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառուների շրջանակը՝ դրանում ընդգրկելով զինծառայողի եղբորը, քրոջը, պապին, տատին:

Բացի այդ, առաջարկվում էր նախագծում ավելացնել նոր դրույթ, ըստ որի, «եթե զինծառայողը գտնվել է փաստական ամուսնության մեջ, սակայն չի ունեցել ամուսնության պետական գրանցում, ապա այն անձը, ում հետ զինծառայողը գտնվել է փաստական ամուսնական հարաբերության մեջ, համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստելու մասին տեղեկություններ է ներկայացնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ և, վերջինիս կողմից հաստատվելու պարագայում, համարվում է սույն հոդվածի շահառու: