Լրահոս
Իրավական
18:45
11.10.24
277

Ազատազրկված անձինք հնարավորություն կունենան հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ նոր հեռախոսներով ու առավել մատչելի սակագնով

Img default alt hy

Ազատազրկված անձանց կայուն հեռախոսակապի իրավունքն ապահովելու նպատակով մրցույթի արդյունքում քրեակատարողական հիմնարկների համար ձեռք է բերվել բոլորովին նոր, հակավանդալային, անհատական քարտային համակարգով աշխատող 170 հեռախոս։ 

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, մանրամասնելով, որ հեռախոսակապի նոր համակարգի ներդրումն առանձնահատուկ է նրանով, որ բացի անվճար զանգերից դեպի հատուկ կարևորության հեռախոսահամարներ (ՄԻՊ, Արդարադատության, Առողջապահության նախարարությունների, Քրեակատարողական ծառայության, տարբեր այլ կառույցների թեժ գծեր և այլն)՝ ազատազրկված անձինք հնարավորություն են ստանալու նաև ամսական 20 րոպե զանգեր իրականացնելու ՀՀ բոլոր ֆիքսված և բջջային ցանցեր անվճար՝ պետական միջոցների հաշվին։

Տրամադրվող անվճար րոպեների սպառումից հետո ազատազրկված անձը կարող է կանխավճարային եղանակով ստանալ խոսելաժամանակ՝ 1 րոպեն 8,91 ՀՀ դրամ սակագնով՝ նախկին 18-35 ՀՀ դրամ սակագնի փոխարեն: