Լրահոս
Սպորտ
22:19
05.01.23
162

Ազարը թքած ունի խաղի վրա․ Կասերենյոյի խաղացող

Img default alt hy

«Կասերենյոյի» խաղացող Կարմելո Մերեսիանոն «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղից հետո (0-1) խոսել է «սերուցքայինների» կիսապաշտպան Էդեն Ազարի մասին։ Բելգիացին մասնակցել էր ամբողջ խաղին, բայց արդյունավետ գործողություններով աչքի չէր ընկել։

«Էդեն Ազա՞րը։ Նա թքած ուներ խաղի վրա։ Չէր ուզում ընդունել գնդակը, չէր վազում։ Նա լրիվ աննկատ էր»,- Մերեսիանոյի խոսքերն է փոխանցում AS-ը։

Նշենք, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խաղից հետո ասել էր, որ գոհ է Ազարից։

Աղբյուր  ArmSport.am