Լրահոս
Հասարակական
23:55
19.02.22
245

Այսքան տարի իշխանության մեջ լինելուց, էլի ինքնահաստատման կարիք ունեն. Աղասի Ենոքյան

Img default alt hy

«Բոլորս ծիծաղում ենք, ձեռ ենք առնում, բայց իրականում հենց սա է մեր ողբերգությունը»:  

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի լուսանկարին, որն արվել էր նախագահական նստավայրից:  

«Անհայտ տեղերից անհայտ պատճառով իշխանության մեջ հայտնված այս տղեկները մինչ հիմա էլ, այսքան տարի իշխանության մեջ լինելուց, այսքան բարձր պաշտոններ զբաղեցնելուց հետո, էլի ինքնահաստատման կարիք ունեն, ուզում են, որ իրենց մեծ տղա համարեն, որպես դրա ապացույց ուզում են մեծ ձյաձյաների հետ շփվեն։  

Իրենց համար արժեք չի մի քանի անկլավը, եթե այն հանձնելով կարող են Լավրովին տեսնել, արժեք չի Ադրբեջան-Նախիջեւան միջանցքը, եթե դրա արդյունքում կարող են Էրդողանին բարեւել։  Մի խոսքով՝ ոչնինչ չի փոխվել, լակոտակրատիան մնացել է լակոտակրատիա»,- գրել է Ենոքյանը։