Լրահոս
Հասարակական
13:31
04.08.25
461

Այսպես կոչված «հուշանվեր» թղթադրամները գլխացավանք են դառնում․ Սամսոն Գրիգորյան

Img default alt hy

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսպես կոչված «հուշանվեր» թղթադրամները գլխացավանք են դառնում։

Ինքնին միտքը, որ թղթադրամը պետք է հուշանվերի տեսքով լինի արդեն ծիծաղելի է։ Հիշեք գեթ մեկ օրինակ, երբ դրանք դուք կամ ձեր ծանոթներից որևէ մեկը գնել է որպես հուշանվեր կամ նման նպատակի համար։

Սա ուղղակի օրենքի սողանցք է, երբ դրամանենգությունը դառնում է օրինական, և կիրառման դեպքում այլ, ավելի մեղմ հոդվածների տակ է ընկնում։

Ավելի լուրջ է դառնում խնդիրը, երբ պատանիները՝ չդիմանալով գայթակղությանը, ակամա դառնում են հանցագործ։

Կամ ընդհանրապես պետք է արգելվի դրանց շրջանառությունը, կամ թղթի երկու կողմի վրա մակերեսի մինիմում 30%-ի չափով գրված լինի- Նմուշ, Հուշանվեր և այլն»։