Լրահոս
Հասարակական
19:30
30.01.26
114

Այսուհետև բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի տեղակալին․ որոշումը ուղարկվել է Մայր Աթոռ

Img default alt hy

Երեկ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության որոշումը, ըստ որի՝ այսուհետև բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին, ունենան զինվորական կոչում և այլն։ Սա փաստացի փորձ է՝ գնդերեցներին դուրս բերել Մայր աթոռի վերահսկողությունից և ենթարկեցնելու ՊՆ պաշտոնյաներին։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։

Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ տեղեկություններ է շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան որոշ զինվորականներ ճնշումներ են գործադրում գնդերեցների հանդեպ՝ Հայ եկեղեցու բարենորոգման խորհրդին, այսինքն՝ կաթողիկոսի պաշտոնանկությունը պահանջող հոգևորականներին միանալու համար։