Լրահոս
Սպորտ
17:40
19.08.22
133

Այսօր պայքարի մեջ են ներգրավվել երիտասարդները. Մարմնամարզության ԵԱ

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Մյունխենում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ են դուրս եկել երիտասարդ մարզիկները: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկված են Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Էրիկ Բաղդասարյանը:

Երիտասարդական հավաքականը մարզիչ Արտակ Այդինյանի գլխավորությամբ հանդես է գալիս թիմային պայքարում: Երեք մարմնամարզիկներն էլ մասնակցում են բազմամարտին:

Հիշեցնենք՝ մեծահասակների պայքարում երեկ պայքարի դուրս եկած մեր 5 մարզիկներից 4-ը դուրս են եկել եզրափակիչ: Արթուր Դավթյանը հաղթահարել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլը: Ի դեպ, Դավթյանը հենացատկի եզրափակիչ է դուրս եկել առաջին հորիզոնականով (15,149 միավոր): Նժույգթափերի եզրափակիչ է դուրս եկել նաև Հարություն Մերդինյանը՝ երրորդ հորիզոնականով (14.500 միավոր): Օղակների վրա վարժության եզրափակիչ են անցել Վահագն Դավթյանը (14.666) և Արթուր Ավետիսյանը (14.633):

Առանձին վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 21-ին: