Լրահոս
Քաղաքական
13:06
28.05.25
231

Այսօր Հայաստանը նշում է ամենաթանկը՝ իր անկախությունը. Ջոնաթան Լաքոթ

Img default alt hy

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 107-րդ տարեդարձի առթիվ ֆեյսբուքյան իր էջում վերահրապարակել է 2021 թվականին արված գրառումը և գրել.

«Ամեն մայիսի 28-ին՝ Հայաստան այցից ի վեր ես վերահրապարակում եմ այս հաղորդագրությունը, ոչինչ չեմ ավելացնում, որևէ բան չեմ ջնջում։ Այսօր Հայաստանը նշում է ամենաթանկը՝ իր անկախությունը։

Այս մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ, մաղթում եմ Հայաստանին, ով իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ, մաղթում եմ Հայաստանին՝ երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա, մաղթում եմ հայերին հպարտ լինեն՝ այս երկիրն իրենց երեխաներին նվիրելու համար։

Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ»:

Հիշեցնենք, որ Ջոնաթան Լաքոթը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն եղել է 2017-2021 թվականներին։