Լրահոս
Միջազգային
23:15
20.01.25
491

Այսօր ես կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը. Թրամփ

Img default alt hy

Այսօր ես կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը: Այս մասին հունվարի 20-ին երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Առաջին հերթին ես համազգային արտակարգ դրություն եմ հայտարարում մեր հարավային սահմանին։

ԱՄՆ բոլոր անօրինական ներթափանցումները կդադարեն, և կսկսվի միլիոնավոր հանցագործ տարրերի վերադարձն այնտեղ, որտեղից նրանք եկել են:

«Ես զորքեր կուղարկեմ մեր հարավային սահման՝ հետ մղելու մեր երկիր այս ներխուժումը, որն իսկական աղետ է դարձել», – հավելել է Թրամփը։

Նա հայտարարել է կարտելներն «ահաբեկչական կազմակերպություններ» հռչակելու մասին հրամանագիր ստորագրելու մտադրության մասին: